Առանձնանում է իր շքեղությամբ։ Թասի դաշտն արտաքուստ բաժանված է ութ հավասար հատվածների, որոնցից առաջին չորսը հարդարված են առևակոսներով, իսկ մյուս չորսը՝ սուր երկարավուն տերևներով, հավանաբար նետաբույսի (sagittaria) և քիչ ոճավորված խաղողի որթերով։ Պատկերը վերևում շրջանակված է կետաշար երկու զուգահեռ գոտիների մեջ ներառված պարանահյուսով, իսկ ներքևում՝ հատակն ընդգրկող համակենտրոն երեք շրջանով։ Թասը պատրաստված է ձուլելու եղանակով՝ հատուկ կաղապարով, իսկ զարդաձևերը՝ փորագրելու և դրվագելու հնարանքով։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ա․ I դար
Տարածաշրջան : Սիսիան
Նյութ : Արծաթ
Ինվենտար # : 2618-25