ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թռչնի արձանիկ

Արձանիկի խարսխաձև, դեպի ներս ծալվող տափակ ելուստներով պատվանդանը (երկ.՝ 7 սմ) հիմքում ունի եռանկյունաձև բացվածք։ Պատվանդանը բաղկացած է չորս ինքնուրույն «սյուներից»։ Պատվանդանն ավարտվում է կճուճաձև հատվածով, որի մեջ ագուցված է թռչնաքանդակի հիմքը։ Թռչնի իրանին ու կրծքավանդակին երկու կողմից արված են կտրվածքներ։ Քանդակն օժտված է տափակ պոչով, իսկ վիզն ու գլուխը ձևավորված է բրոնզե խողովակով։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2049/85