ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թռչնի արձանիկ

Արձանիկի խարսխաձև պատվանդանն ունի վեր ուղղված եռանկյունաձև ելուստներ, որոնց միջնամասում առկա են եռանկյունաձև կտրվածքներ։ Հիմնամասից վեր է խոյանում կլոր պատվանդանը, որն ավարտվում է սափորաձև հավելումով։ Սափորաձև հավելման իրանի ստորին մասում արված են սուր ծայրը ներքև ուղղված եռանկյունաձև հանվածքներ։ Սափորի վրա ծալված ոտքերով կանգնած է արծվի քանդակ։ Թռչունն ունի արտահայտված երկար պոչ։ Մեջքը զարդարված է ոսկեզօծ ռոմբաձև պատկերներով, իսկ գլուխը՝ խաչաձև ոսկեթել ագուցումով։ Ունի արտահայտված կտուց։ Աչքերը պատկերվել են փոսիկների միջոցով։ Կրծքավանդակը զարդարված է ոսկեզօծված ռոմբաձև պատկերով։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : Բրոնզ

Ինվենտար # : 2009-415