ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թռչնի արձանիկ

Արձանիկի խարսխաձև, տափակ ծայրերը վեր ուղղված պատվանդանը, որը ստորին հատվածում ունի եռանկյունաձև կտրվածք, ունի ութանիստ հենարան, որին նստած է թռչունը՝ լայն, սակրաձև պոչով, բարձր վզով, արտահայտված կտուցով ու ակնակապիճներով։ Թռչնի կատարին նշմարելի է փուփուլ։ Իրանին և կրծքավանդակին առկա են եռանկյունաձև, փայտով ագուցված կտրվածքներ։ Դատելով թռչնի մանրամասներից` ենթադրելի է, որ պատկերվածը հոպոպ է։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2049/131