ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թևավոր խաչքար

Խաչի ծավալային քանդակ է՝ Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանով: Հիսուսը՝ մերկ մարմնով, ուղիղ կանգնած խաչված է գերաններին: Մազերը թափված են ուսերի վրա, այտերն ու ծնոտը՝ մորուքով ծածկված, թևերը հորիզոնական տարածած: Աչքերը բաց են՝ առանց ցավի արտահայտության և հոգեկան աղերսի դեպի շրջապատը։ Ձեռքերը, ոտքերի թաթերը և կուրծքը մեխերով գամված են: Հիսուսի ոտքերի տակ Ադամի սիմվոլիկ գերեզմանն է, որի վրա ըստ ավանդության բարձրացվել է Հիսուսի խաչափայտը: Ադամի գլխի շուրջ լուսապսակ է: Խաչի թևածայրերը հարդարված են խաչապատկերներով: Խաչարձանը եզերված է արձանագրությամբ:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ժամանակաշրջան ։ 1448 թ.

Տարածաշրջան : Սևանա կղզի

Նյութ : Տուֆ

Ինվենտար # : 1658