Այստեղ կինը պատկերված է սյուների մեջ, կամարաձև շրջանակի տակ։ Նա կանգնած է աջահայաց դիրքով, ձախ ձեռքով թեթևակի բռնել է խոյակից և գեղեցիկ շարժումով հանում է ծալած ձախ ոտքի կոշիկը (սանդալը)։ Կանացի պատկերը, ինչպես իր կեցվածքով, այնպես էլ մշակմամբ հիշեցնում է Հունաստանի հելլենիստական ժամանակաշրջանի քանդակագործությունը։ Այն վերարտադրում է ուշ դասական շրջանի լավագույն ավանդույթները՝ մասնավորապես շարժում պատկերելու հարցում, որն անտիկ արվեստի սիրված թեմաներից է։ Այդ թեմայով պատրաստված հայտնի բոլոր արձանիկները կապված են Աֆրոդիտեի հետ, այսինքն՝ մերկացող Աֆրոդիտեն պատրաստվում է ջուրը մտնել։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ 1-ին դար
Տարածաշրջան : Արտաշատ
Նյութ : Կավ
Ինվենտար # : 2947/ 73