Թանգարան է հանձնել Սեդրակ Բարխուդարյանը։ 1938 թ. իսկ վերին ձախ կոտրված անկյուը գտել և հանձնել է թանգարներն Արմեն սարկավագ Սողոյանը 2007թ.
Կենտրոնում կամարի մեջ առնված մեծ խաչաքանդակի թևերը հարդարված են՝ ութթևանի վարդյակներով: Խաչը շրջանակված է նրա ծաղկումը խորհրդանշող ոճավորված բուսական զարդաձևերով, որոնք ծայրերում ավարտվում են նույնատիպ ութթևանի վարդյակներով: Խաչաքանդակի հիմքում տասնվեցթևանի ճառագող վարդյակ է, որի երկու կողմերում հինգ տողով փորագրված է հիշատակագրություն,
Ի Թ(Ւ)ԱԿԱՆՈՒԹԵԱՆՍ ՀԱ(Յ)Ո / Ց ՆԽԵ Ի ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱ/Ն ԳԱԳԿԱ ԵՍ ԽԱՐԻԲ ԿԱՆԳՆ/ԵՑԻ ՍՈՒՐԲ ՔՐԻՍՏԱՓՈՐՈ / (ՈՐՔ ԿԱՐԴԱՅՔ) ԶԻՍ ՅԻՇԵՑԷ(Ք):
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան ։ 996 թ.
Տարածաշրջան : Նորատուսի Սբ. Աստվածածին եկեղեցի
Նյութ : Բազալտ
Ինվենտար # : 1317
