Խաչքարի քիվը կազմված է հինգ խաչային հորինվածքներից, իսկ խորանը՝ երկու գոտիներից, յուրաքանչյուրում երեքական խաչային հորինվածքներ՝ սլաքաձև կամարների տակ։ Ներքևում վարդյակն է։ Վարդյակակիր քառանկյան չորս անկյուններում թվականն է՝ «Թվ[ին] ՌԽԸ [1599 թ.], իսկ ներքևում քառանկյան մեջ է մխրճվել հեծյալի պատկերաքանդակը՝ կողքին եռատող արձանագրությունն. «Ս[ուր]բ խ[ա]չս յ[ի]շ[ա]տ[ա]կ է Մահդասի Ղալամին, թվ[ին] ՌԽԸ [1599 թ.]:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան ։ 1599 թ.
Տարածաշրջան : Ջուղա
Նյութ : Դոլոմիտ
Ինվենտար # : 3045
