ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Խորանի վարագույր

Եկեղեցու խորանային վարագույրները դարեր շարունակ ծառայել են որպես սուրբ շղարշ, որի միջով անցնելով աղոթքները մաքրագործվում էին և հասնում Աստծուն: Քրիստոնյա մարդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել խորանը ծածկող վարագույրին՝ վերագրելով կարևոր և սրբազան նշանակություն: Վարագույրին պատկերված է խորհրդավոր ընթրիքը: Անկյուններում պատկերված են չորս ավետարանիչները՝ իրենց խորհրդանիշերով, իսկ խորանաշարերում՝ սրբերը:


Հավաքածու
 : Ազգագրական հավաքածու

Դարաշրջան ։ XVIII դար

Տարածաշրջան : Սանահինի վանք, Լոռի

Նյութ : բամբակ

Ինվենտար # : 1986