Սև և մոխրագույն մակերեսով ձագարաձև պատվանդանով (բարձ.՝ 7 սմ, տր.՝ 11.5 սմ) կճուճի իրանին երեք տեղով արված են երկու շարք երեքական ելուստներ (մի շարքում, սակայն, պահպանված են միայն երկուսը)։ Ելուստների միջև ընկած տարածքը զարդարված է երեք ակոսագոտով և թեք հանվածքներով արված նախշերով։ Կճուճի շուրթը դուրս է բացված։ Սկիհի մեջ պեղումների ժամանակ գտնվել են գետաքարից երեք սրոցաքար (2231/217/ա-գ), որոնց վրա, սակայն, օգտագործման կիրառական հետքեր չեն նկատվում։ Սկիհի մեջ, սրոցաքարերի հետ մեկտեղ, գտնվել է նաև 5 սմ տրամագծով անվակ, որը կենտրոնական հատվածում ունի միջանցիկ անցք և արտահայտած կունդ։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ.
Տարածաշրջան : Լճաշեն
Նյութ : կավ
Ինվենտար # : 2231/217