ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ծիսական պատվանդան

Փռված նստուկով, սնամեջ իրանով այս պատվանդանը Լճաշենից հայտնաբերված եզակի առարկաներից է։ Նստուկին խազման եղանակով արված է օձապատկեր։ Գլանաձև իրանի վերնամասը և հատակամերձ հատվածը զարդարված է չորս շարք ակոսագոտով, որոնց միջակայքը լցված է կետերի, ուղղահայաց ալիքների, եռանկյունիների համադրությամբ ստացված պատկերախմբով։ Պատկերների մեջ հնարավոր է առանձնացնել օձագալարներ, եռանկյունիներ և այլն։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2007/137