ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կանացիակերպ կուռք

Անտրոպոմորֆ կուռք է` հմայական աղերսի կեցվածքով դեպի վեր մեկնած գլխով և թևերով: Քանդակը խիստ ոճավորված է: Իրանի ստորին հատվածը մասսիվ է, եզրերում` կլորացող, գոտկատեղը սեղմված է: Գլուխը ուղղանկյունաձև է` թևերից առանձնացված խորը փորվածքներով: Վիզը նշված չէ: Իրանի վերին կեսը` մինչև գոտկատեղ, ծածկված է ճյուղեր խորհրդանշող փորագիր զարդանախշով: Արձանիկը պտղաբերության հավատալիքներին առնչվող կանացի աստվածություն է:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 12-11-րդ դդ․

Տարածաշրջան : Կարմիր բլուր

Նյութ : տուֆ

Ինվենտար # : 2285/48