ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կանացի գլուխ պատկերող ականջօղեր

Կանանց դեմքերը կլոր են։ Երկու ականջօղերն էլ նման են, թեև առանձին մանրամասներով տարբերվում են։ Դա նկատվում է ճակատներին կապված ժապավենի բարձր ու ցածր լինելուց, ճակատամասերում մազերի պատկերմամբ։ Դիմագծերն արված են բավականին համաչափ և մանրամասն մշակված են։ Թեև չափերը բնականի համեմատ չափազանց փոքր են, սակայն պատկերներն աչքի են ընկնում նյութի հիանալի զգացողությամբ և ընդհանրապես տեխնիկական կատարելությամբ։ Ճակատներին կապված ժապավենները, երկու կողմի վրա սանրած և բաղեղի երկշար տերևներով հարդարված մազերը վկայում են, որ պատկերված են ոչ սովորական մահկանացուներ։ Եվ իրոք, նման ականջօղերը գալիս են վաղ հելլենիստական շրջանից և պատկերում են մենադաի։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 1-ին դար

Տարածաշրջան : Արտաշատ

Նյութ : Ոսկի

Ինվենտար # : ժ/գ-1978թ.