Գլխավոր անկյունաձև զարդապատկերը կազմված է ջուրը խորհրդանշող ալիքազարդ ժապավեններից, որ կարասի իրանի վրայով ձգվում են դեպի վեր: Ժապավենների ծայրերին բազմագալար պարույրներով կերպավորված են թռչնագլուխ վիշապները՝ իբրև ջրի և անոթի պարունակության պահապան: Հորինվածքի կենտրոնի վերին մասում եռանկյունաձև մարմնով, բաց կտուցով արագիլի պատկերն է, որն ըստ հնագույն հավատալիքների գարնան ավետաբերն էր և արևի խորհրդանիշը:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան : Վաղ բրոնզի դար
Դարաշրջան։ Ք․ա․ III հազ․
Տարածաշրջան : Շենգավիթ
Նյութ : կավ
Ինվենտար # : 2970