Եզակի վերնազգեստը կանաչ թավշից է, ասեղնագործված ոսկեթելով: Երկու փեղկերին և թևքերին շքեղ ասեղնագործված են երկակի օձ-վիշապներ և ոճավորված կենաց ծառեր: Որպես հմայական պահպանակ օձը խորհրդանշում է արգասավորություն, պտղաբերություն, բարեբերություն, առատություն: Օձը ստորերկրյա և երկնային ջրերի խորհրդանիշն է և զգեստի կանաչ գույնի ներդաշնակությամբ խորհրդանշում է արթնացող բնություն:
Ներքնազգեստը երկնագույն մետաքսից է, երիզված տրեզով, ոսկեթելով ասեղնագործված են ճյուղեր, զամբյուղներ: Կրծկալը մետաքսից է, ծաղկազարդ:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ցուցասրահ : Հայկական Ազգային Տարազ XVIII – XIX դդ.
Ժամանակաշրջան : Նոր շրջան (XIX դ.)
Տարածաշրջան : Բարձր Հայք (Կարին)
Նյութ : Մետաքս
Ինվենտար # : 1678,1679