Մեկ ամբողջական կտորից բաղկացած կարպետը գործված է բարդ օղակաճիտ եղանակով: Մակերեսին չորս շարքով մեծ վիշապ օձերի պատկերներ են: Ընդգծված են դրանց իրանի թեփուկները, աչքերը և պոչը: Վիշապ օձի կողքին գործված են երկգլխանի թռչունի պատկերներ: Կարպետն ավարտվում է ցանցկեն երիզով:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ցուցասրահ : Հայկական Գորգարվեստ XIV-XX դդ.
Ժամանակաշրջան : Նոր շրջան (XIX դ. վերջ)
Տարածաշրջան : Արցախ (Հադրութ)
Նյութ : Բուրդ
Ինվենտար # : 11178