ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կնոջ արձանիկ

Արձանիկը գտնվել է դամբարանի պեղումներից՝ սարկոֆագի մեջ։  Կինը պատկերված է դիմահայաց, երկու ձեռքերով բաժակ է բռնել։ Դեմքը պատկերված է ստատիկ է և հանդիսավոր։ Պարանոցին կրում է լայն ժապավեն, որը հավանաբար զգեստի օձիքն է։ Իրանը զարդարված է երկու շարք գոտիներով։ Արձանիկի համաչափությունները խախտված են՝ ուսեր շատ նեղ են արված, ձեռքերը բարակ և կարճ են, գոտկատեղը և կոնքերը լայն են։ Սանրվածքը հելլենիստական ոճի է։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ 3-րդ դար

Տարածաշրջան : Արտաշատ

Նյութ : Ոսկոր

Ինվենտար # : 48-33