Կնոջ ձուլածո մինիատյուր ֆիգուրա է: Մերկ է, երկարոտն, ոտնաթաթերին ընդգծված են մատները: Գլուխը հարդարված է շքեղ սանրվածքով: Դեմքը` օվալաձև է, քիթը` ուղիղ երկար: Աչքեր նշաձև են, բերանը նշված է գծիկով: Վզին կրում է կրծքից ցած իջնող կրծքազարդ: Կնոջ ձախ ձեռքում սափոր է, աջում` գավաթ: Բազուկները զարդարված են կլոր ապարանջաններով:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ցուցասրահ : Ուրարտուն Ք.ա. IX – VI դդ.
Ժամանակաշրջան : Ուրարտու (Քա. I հազ. I կես)
Տարածաշրջան : Գուգարք – Տավուշ (Այրում)
Նյութ : Բրոնզ
Ինվենտար # : 2225-5