ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կնոջ գլուխ

Կնոջ փոքրածավալ դիմաքանդակ։ Քանդակը արված է բավական մանրամասն․ պատկերված է կնոջ շքեղ սանրվածքը, որը ճակատի հատվածում բաժանվում է երկու մասի՝ կազմելով գեղեցիկ ժապավեն։ Արտահայտիչ արված են մեծ, նշաձև աչքերը, փոքրիկ քիթ և ուռուցիկ շրթունքները։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 1-ին դար

Տարածաշրջան : Արտաշատ

Նյութ : Ալեբաստր

Ինվենտար # : 34/1985