Հավանաբար պատկերում է հղի կնոջ։ Արձանիկի գլուխը բացակայում է։ Մարմնի մնացած մասերը պահպանվել են ամբողջությամբ։ Թրծակավե մանրաքանդակի մակերևույթը դեղնավարդագույն է, միջուկը՝ սև։ Կրծքավանդակին ծալված ձեռքերը պատկերված են իրականին մոտ։ Մեծ փոսիկով նշված է պորտը, ընդգծված է սեռական հատկանիշը։ Վզի վրա հորիզոնական և ուղղաձիգ խորադիր գծեր կան, իսկ ողջ թիկունքը ծածկված է փոքր քառանկյունիներ կազմող խազերի ցանցով և երկար ու թեք գծերով։ Արձանիկը վզից սկսվող ուղղահայաց կտրվածքով բաժանված է երկու մասի, որոնք հետո միացվել են ձյութով։ Արձանիկը, հավանաբար, պատկերում է պտղաբերության աստվածուհուն։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան ։ Ք․ա․ 3-րդ հազարամյակ
Տարածաշրջան : Ագարակ
Նյութ : Կավ
Ինվենտար # : ժ/գ – 57/1