Կոթողի չորս նիստերին պատկերված է “Երեք մանկունքը հնոցում”, պատվանդանին` “Դանիելը առյուծների գբում” սյուժեները:
Պատվանդանի հիմնական` արևմտահայաց նիստի կենտրոնում Դանիելի պատկերն է “Օրանտի” դիրքով` ուղիղ կանգնած, վեր բարձրացրած թևերով: Երկու հսկա կիսադեմերով առյուծները` երախները բաց, լիզում են մարգարեի հագուստները: Նրանց մարմինները պատկերված են հարակից նիստերի ամբողջ մակերեսին: Դանիելի պատկերի հակադիր նիստի վրա խաչի քանդակն է: Դանիելը կրում է երկար զգեստ` զարդանախշված քղանցքներով ու թևերով, լայն գոտի, թիկնոց, գլխարկ:
Պատկերագրական այս տիպը որոշ առումով նախորդել է խաչելության տեսարանին և ունի դարերի խորքը գնացող հին արևելյան ավանդույթ: Միջնադարի հայկական շատ հուշարձաններում (Աղց, Հառիճ, Փարոս, Ավան, Ագարակ, Օձուն, Աղթամար) օգտագործվել է Դանիելի թեման պատկերագրական տարբեր լուծումներով: Վաղ միջնադարի ավանդական մեկնությամբ սյուժեն առնչվում էր փրկության աստվածաշնչյան գաղափարի հետ: Այս իմաստով պատվանդանն ինքնին դառնում է կոթողի վրա ներկայացված “Երեք մանկունք հնոցում” սյուժեի բովանդակային հիմքը:
Բուն կոթողի հիմնական` արևմտահայաց նիստին Հիսուսի պատկերն է` լուսապսակով: Ձախ ձեռքին բռնել է Ավետարան, աջով օրհնում է: Հիսուսի ոտքերի տակ կա մի քանդակ, որի ով լինելը վնասված լինելու պատճառով դժվար է կռահել:
Հյուսիսահայաց նիստին իրար վրա կանգնած են երկու մարդկային ֆիգուրաներ: Ներքևինը, որը համեմատաբար ավելի փոքրադիր է, գրեթե նույն դիրքով է ու զգեստավորումով, ինչպես Դանիելը: Վերևինը` ըստ Գարեգին արք Հովսեփյանի, երեք մանուկներից մեկն է` կիսագնդաձև գլխարկով, աջ ձեռքը կրծքին, երկու մատներն օրհնանքի ժեստով: Զգեստավորումը նույնն է, ինչ Դանիելինը:
Հարավահայաց նիստին պատկերված է գահին նստած Աստվածամայրը` Հիսուսը գրկին: Հիսուսը մորուքով է, դիմահայաց, լուսապսակով, ձախ ձեռքում` Սբ Գիրքը, աջը` վեր պարզած: Նրանցից վեր հորիզոնական ակոսազարդեր են, որոնցով հարդարված է նաև կոթողի արևելահայաց նիստի ողջ մակերեսը:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ցուցասրահ : Հայաստանը IV – IX դդ.
Ժամանակաշրջան : Միջնադար (V-VI դդ.)
Տարածաշրջան : Շիրակ (Հառիճավանք)
Նյութ : Քար
Ինվենտար # : 1576 ա, բ