ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Կոշկաձև անոթ

Անոթն ունի տարբերակվող թաթ, ճիտք և վերնամաս, որը պատրաստած է գավաթի տեսքով։
Թաթը հարթ է, շուրջն արված է ասեղնաձև նախշ։ Անատոմիական ճշգրտությամբ պատկերված է նաև կոճը։ Անոթի վերնամասը գավաթատիպ է, դուրս ճկվող շուրթով։
Կոշկաձև անոթի ամենավաղ օրինակները հայտնի են Փոքր Ասիայում՝ Կանեշի ասորեստանյան առևտրային գաղութների ժամանակաշրջանի մշակութային շերտերից, իսկ Հայաստանում բազմաթիվ օրինակներով ներկայացված են Սյունիքի նախաուրարտական ժամանակաշրջանի նյութերում, իսկ Ուրարտուում կոշկաձև անոթները դառնում են ծիսական անոթների հիմնական տիպերից։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. XV դար

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : Կավ

Ինվենտար # : 2188-188