Շենգավիթի թասը պաշտամունքային ծեսին նվիրված, հմայական նշանակություն ունեցող առարկա է, որի զարդանկարում իրենց արտահայտությունն են գտել բնության տարերքի, պտղաբերության հետ կապված պատկերներ: Հորինվածքի կենտրոնում կրակի պաշտամունքային կլոր օջախն է՝ եռաթև ելուստներով, իսկ նրա շուրջը թռչուններ են՝ զուգակցված օձանման մարմինների, սվաստիկայի և Լուսինը խորհրդանշող թաս-շրջանակի հետ:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան : Վաղ բրոնզի դար
Դարաշրջան։ Ք․ա․ III հազ․
Տարածաշրջան : Շենգավիթ
Նյութ : կավ
Ինվենտար # : 2392/36