Արևմտահայաց նիստին դիմահայաց պատկերված է Աստվածամայրը մանկան հետ՝ Օդիգիտրիայի պատկերագրական սկզբունքով: Գլխի քողը, ծալքերով շրջանակելով դեմքը, իջնում և ծածկում է իրանը: Ծածկոցի տակից հանած աջ ձեռքը դրված է մանկան ծնկին: Մանուկ Հիսուսը նստած է մոր գոգին. գանգրահեր է, խոշոր, նշաձև աչքերով, աջը պարզած է օրհնանքի դիրքով, ձախում՝ Ավետարանն է: Խոյակը հատվածքում քառանկյունաձև է, կենտրոնում ունի փորվածք, որի մեջ դրվել է հուշասյան վրա կանգնեցվող թևավոր խաչը:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ 5-6-րդ դդ․
Տարածաշրջան : Դվին
Նյութ : Տուֆ
Ինվենտար # : 2604-3
