ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հուշասյան խոյակ

Հուշասյան վրա կանգնեցվող խոյակ է` երեք քանդակազարդ նիստերով: Հյուսիսահայաց նիստին կենաց ծառ խորհրդանշող ոճավորված հիմքից վեր է բարձրանում շրջանի մեջ առնված հավասարաթև խաչը, որից վեր պատկերված է աշտանակ՝ ծայրերում երկճյուղ բոցավառվող կերոններով: Արևմտահայաց նիստին պատկերված է շնագլուխ մարդ, որը թևատարած ձեռքերով բռնել է հեթանոս աստվածություններին բնորոշ ձող և օղակ: Հարավային նիստին կենաց ծառ խորհրդանշող փարթամ ճյուղի քանդակ է:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ 4-րդ դ.

Տարածաշրջան : Քասաղ, բազիլիկ եկեղեցի

Նյութ : Բազալտ

Ինվենտար # : 898