ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ձիու արձանիկ

Քառանկյունի հարթակին կանգնած կենդանու ( ձի՞) ոճավորված արձանիկ: Արձանիկը սնամեջ է, մակերեսը պատված կանաչավուն պատինայով, պոչը կոտրված: Պատվանդանի վերին հատվածում առկա է եռանկյունի ծակոտիներով հարդարված տակառաձև հավելված: Պատվանդանի հիմքի ծայրերին պատկերված են ոճավորված թռչնագլուխներ:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ․

Տարածաշրջան : Նոյեմբերյան, Ոսկեվան

Նյութ : Բրոնզ

Ինվենտար # : 2908-1