ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մայրը մանկան հետ

Երեխայի հետ բազկաթոռին նստած կնոջ արձանիկ է, որի մակերեսը պատած է դեղնականաչավուն քսուկով։ Այս թեման բնորոշ է անտիկ շրջանի կավե արձանիկներին։ Կինը պատկերված է դիմացից, ճակատային (ֆաս) դիրքով։ Նրա ստորին մասը հարդարված է հագուստի շքեղ ծալքերով։ Ձախ կողքին, դեմքով կրծքին հպված, կանգնած է մերկ երեխան։ Արձանիկի թեման մանկանը կերակրելու տեսարանն է, որն ինքնին պտղաբերության խորհրդանիշ է։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ 1-ին դար

Տարածաշրջան : Արտաշատ

Նյութ : Տերակոտա

Ինվենտար # : 1973/73