Մանկական հագուստը դեղնադարչնագույն է, վերին կրծկալի մասը նեղ, մարմինն ընդգրկող գոտին ոլորուն։ Երկարաթև է, առաջամասը` բացվածքով, գոտկատեղում կտրված և թեթևակի փոթավորված: Օձիքը և թեզանիքները զարդարված են ոսկեթել ասեղնագործությամբ: Մեջքին ունի մետաքսյա, վարդագույն քուղ` հանգույցներով, որը Հ. Օրբելու կարծիքով կուսության խորհրդանիշ էր: Այսպիսի հագուստ կրում էին երկարափեշ շրջազգեստի վրայից: Հագուստը թանձր միագույն մետաքսից է, միջնադարյան Հայաստանում տարածված կերպասի մի տեսականի, որ որակապես էլ շատ տարբեր էր իրանական, բյուզանդական, միջինասիական դեկորատիվ և կոմպոզիցիոն մակերես ունեցող մետաքսատեսակներից։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․
Տարածաշրջան : Անի
Նյութ : Մետաքս, ոսկեթել
Ինվենտար # : 123-1140
