ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մանյակ

Բաղկացած է ցանցկեն զարդատախտակներից` եռատերև վերջավորություններով: Դրանց կենտրոնում ընդելուզված են քարեր` փիրուզ և ամետիստ: Շեղանկյունաձև զարդատախտակները հարդարված են վերադիր օղակներով: Մանյակն ունի սողնակավոր փական՝ լրացված թանկարժեք քարերով:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ 11-13-րդ դդ․

Տարածաշրջան : Դվին

Նյութ : Ոսկի, փիրուզ, մարգարիտ, ամետիստ

Ինվենտար # : 2047-124,125