ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մեդալիոն՝ կինը երեխան գրկին

Մեդալիոնը ոսկյա նուրբ թիթեղից է, պատրաստված կաղապարի վրա՝ սեղմելու եղանակով։ Մեդալիոնի վրա պատկերված է ճոխ հագուստով կանացի կիսանդրի։ Առանձնապես շեշտված է պատկերների գլխի հատվածը։ Դեմքը գեղեցիկ է, համաչափ դիմագծերով։ Կնոջ աջ կողմում պատկերված է երեխա։ Այս մեդալիոնը աչքի է ընկնում կնոջ և երեխայի առանձհամասերի պատկերման եղանակով։ Երեխան տեղադրված է կնոջ ուսի մոտ, վզի և կրծքի միջև։ Նրա գեղեցիկ սանրված մազերը, որոնք հարդարված են խաղողի տերևներով, երկու կողմից հյուսքերով իջնում են դեպի ուսերը։ Վզին ունի սեղմելու եղանակով արված, կետերից կազմված եռաշար ուլունքներ։ Սակայն այս մեդալիոնի վրա ևս նկատելի է մակերեսի հորինվածքի անհամաչափություն (երեխայի տեղը և անբնական դիրքը)։ Մեդալիոնը եզերված է ուլունքաշարով։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 2-րդ- 1-ին դարեր

Տարածաշրջան : Հացառատ, Գեղարքունիքի մարզ

Նյութ : Ոսկի

Ինվենտար # : 1638