ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մեդալիոններ՝ կնոջ ռելիեֆ դիմապատկերով

Պատրաստված են ոսկյա նուրբ թիթեղից, կաղապարի վրա՝ սեղմելու եղանակով։ Մեդալիոնների վրա պատկերված են ճոխ հագուստով կանացի կիսանդրիներ։ Առանձնապես շեշտված է պատկերների գլխի հատվածը։ Մեդալիոնները եզերված են վերադիր եզրագոտիով: Ունեն ունկ` կախելու համար: Կանանց դիմագծերը, դեմքերի արտահայտությունը, մազերի սանրվածքը (որ ճակատից վերև երկու մասի բաժանվելով փնջեր է կազմում) և դեմքի շուրջը լայնացող գլխաշորը նույնն են։ Բոլոր մեդալիոններն էլ եզերված են քառանկյուն ոլորած լարով, ունեն միևնույն օղակը։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 1-ին դար

Տարածաշրջան : Արմավիր

Նյութ : Ոսկի

Ինվենտար # : 1142-1145-20