ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մեդալիոն աստվածուհու պատկերով (Նիկե-Վիկտորիա)

Կինը թեթև զգեստով է, գլխից՝ ուսերի վրայով, իջնում են նեղ ժապավեններ, որոնցից մեկի վերին մասում պատկերված է արմավենու ճյուղ և թուր, իսկ մյուսն ավարտվում է զինվորական հանդերձանքով։ Կնոջ մազերի շքեղ սանրվածքը կիսալուսնաձև է։ Գլխի երկու կողմերում պատկերված թռչնաթևերն իրենց սահուն ձևերով ներդաշնակում են մեդալիոնի կլոր ուրվագծին։ Դեմքը քանդակված է հելլենիստական արվեստին բնորոշ համաչափությունների գեղեցիկ ներդաշնակությամբ։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 1-ին դար

Տարածաշրջան : Սիսիան

Նյութ : Արծաթ, ոսկեջուր

Ինվենտար # : 2618-13