Կնոջ դեմքով թևավոր առյուծի հարթաքանդակ է: Երկբնույթ ֆանտաստիկ կենդանին հանդարտ նստած է` առաջ մեկնած ոտքերով: Երկար մազերը խոպոպներով իջնում են ուսերին: Գլխին կրում է բարձր թագ, կրծքի վրա՝ եռանկյունաձև զարդ: Առյուծի մեջքին ծալված պոչի ծայրն ավարտվում է շուշանածաղկով: Հարթաքանդակի ամբողջ մակերեսը հարդարված է արմավենիկի գալարվող ճյուղերով: Առյուծի առասպելական խորհրդանիշը հնուց գոյություն ունի հայ գրական, մանրանկարչական, զինանշանային և կիրառական արվեստում:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ 13-րդ դ.
Տարածաշրջան : Հովհաննավանք
Նյութ : Տուֆ
Ինվենտար # : 688
