Զինանշանային հորինվածքով որմնաքար է՝ լայնատարած թևերով արծվի բարձրաքանդակով: Հզոր կրծքով, մկանոտ ոտքերով արծիվը, որ պատկերված է թռիչքի պահին, մագիլներով ամուր բռնել է իր զոհին՝ ծալված ոտքերով եղնիկին։ Այն մարմնավորում է ուժ և հանդարտություն: Մանրամասնեցված է թռչնի փետրավորումը՝ կրծքամասի մանր փետուրներից թևածայրերի և պոչի խոշոր փետուրներին անցումով: Թռչունի գլուխը ջարդված է: Ներկայացվածը միջնադարյան նշանավոր գիտնական, փիլիսոփա, մանկավարժ, պետական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (990-1058թթ.) տոհմական զինանշանն է:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ 11-րդ դար
Տարածաշրջան : Կեչառիսի վանք
Նյութ : տուֆ
Ինվենտար # : 913