ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ուլունքաշար

Զարդերի շարանը բաղկացած է զանազան ուլունքներից, որոնցից մեկի հիմնական մոտիվը շրջանակի մեջ առնված խաչն է՝ արևի ամենատարածված խորհրդանիշը։ Ուլունքի հակառակ կողմում՝ տրամագծի երկարությամբ, առկա է խողովակաձև կամրջակ՝ կախելու համար։ Շրջանակի մեջ խաչաձևվում են զույգ ժապավեններ, որոնցից մեկի խողովակաձև մասի վրա և եզրերին շարված են ոսկե մանր հատիկներ։
Ուլունքներից մեկը ուղղանկյունաձև ուլունք-կախազարդ է, որի մակերեսը զարդարված է հինգ ուռուցիկ կիսագնդաձև գնդիկներ

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ.

Տարածաշրջան : Վանաձոր, Թագավորանիստ

Նյութ : Ոսկի, արծաթ

Ինվենտար # : 1530