Խարսխաձև պատվանդանի քառանիստ, եռանկյունաձև բացվածքներով սյան վրա ամրացված երկարակտուց թռչնի քանդակն ունի տափակ պոչ: Աչքերն ուռուցիկ կլորակներ են, որոնց կենտրոնի փոսիկներն ունեցել են գունավոր ագուցվածքներ: Իրանը սնամեջ է, կրծքամասին և կողերին արված են մեկական սեպաձև բացվածքներ: Թռչունի թևերը, կուրծքը և պոչը գծազարդված են: Խարսխի ծայրաթևերն ավարտվում են մեծաբերան, դուրս պրծած աչքերով մեկական գորտերի ոճավորված մանրաքանդակներով:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ ա. XV–XIV դդ.
Տարածաշրջան : Լճաշեն
Նյութ : Բրոնզ
Ինվենտար # : 2009-50
