Անոթը շեփորաձև է, սնամեջ, հաստ պատերով։ Սև փայլեցված մակերեսի վրա արված են դրոշմազարդ երկշարք եռանկյունիներ` ընդելուզված կարմիր օխրայով և սպիտակ ներկով, որոնց արանքում պատկերված է գալարվող օձի պատկեր: Առարկան ունեցել է ծիսական կիրառություն` ծառայելով թաղման ժամանակ կատարվող ծխարկման ծեսին:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ.
Տարածաշրջան : Նոր Բայազետ
Նյութ : Կավ
Ինվենտար # : 760-1
