ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Պնակ

Այսպիսի թասերը հիմնականում անզարդ են, սակայն առանձնահատուկ են նրանով, որ գրեթե միշտ ունենում են նվիրատվական կամ հուշային բնույթի արձանագրություններ և թվագրում։ Ներկայացված պնակի վրա կա արձանագրություն․ «Յիշատակ էՆազուլին ի դուռն սուրբ Էջմիածնայ, ձեռամբ սրբազան Ոհան վարդապետին, ՌՃՁԹ-ին»։

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Դարաշրջան ։ 1740 թ․

Տարածաշրջան : Թոքատ

Նյութ : Պղինձ

Ինվենտար # : 1885/27