ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սակր` բռնակին կեռխաչի պատկերով

Սակր ձուլածո՝ սայրը կլոր եզրերում կեռված: Ելուստավոր, երկարուկ կոթառը հիմքում ունի եղևնաձև գծազարդ և օվալաձև միջանցիկ անցք` բռնակի համար: Սակրի բռնակն ունի բրոնզե ծայրապանակ, որի հարթ մակերեսին փորագրված է սվաստիկա, իսկ կողային եզրը զարդարված է սեպաձև կտրվածքներով: Ծայրապանակի մեջ պահպանվել են փայտի մնացորդներ: Զարդահարդարման սիմվոլիկան ենթադրում է, որ սակրն ունեցել է նաև ծիսական կիրառություն:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ.

Տարածաշրջան : Արթիկ

Նյութ : Բրոնզ

Ինվենտար # : 2208-173