Սահմանաքար-կոթող՝ Հայոց Արտաշես I թագավորի (Ք.ա. 189-160 թթ.) արամեերեն արձանագրությամբ: Բուն կոթողը սեղանակերպ է, վերին մասում ունի ատամնաձև երեք ելուստներ, հիմքում՝ ելուստ պատվանդանին հագնելու համար: Կոթողի երեսակողմի վրա փորագրված է հինգ տողից բաղկացած արձանագրություն.
«Արտաշես, արքա Երվանդական (Զարեհի որդի, «Բարի» թագադիր)… 10-րդ տարում, Արտաշեսը… (Զարեհի որդին բաժանեց) հողը գեղջերի միջև»:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ցուցասրահ : Հայաստանը Ք.ա. IV – Ք.հ. III դդ.
Ժամանակաշրջան : Ք.ա. II դար
Տարածաշրջան : Թեղուտ (Գուգարք-Տավուշ)
Նյութ : կրաքար
Ինվենտար # : 2479