ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սայլի մոդել

Երկանիվ մարտակառքի մանրակերտ է: Թափքը լայն է` ետևամասում բաց, ունի կիսակլոր կամարաձև եզրակողեր և ճաղավոր անիվներ (յուրաքանչյուրում վեցական ճաղ): Առեղը կոր է: Թափքի վրա կանգնած են սաղավարտավոր երկու զինվոր:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ժամանակաշրջան : Երկաթի դար

Դարաշրջան ։ Ք․ա․ 9-րդ դար

Տարածաշրջան : Պառավաքար

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 2468/9