ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սափոր ծիսական՝ աստեղային խորհրդանշաններով և այծերի պատկերներով։

Տակառաձև անոթ է, շուրթը՝ տափակ։ Երկու ծայրերից արված են հորիզոնական ելուստներ՝ որոնց մեջտեղում առկա են անցքեր։ Անոթի վզից ներքև արված են եռանկյունաձև նախշեր, որից ներքև՝ հասկանախշ։ Իրանը զարդարված է իրար հաջորդող խաչված եռակյունիների և ուղղահայաց ու հորիզոնական նախշերի զուգորդմամբ։

Իրանից ներքև պատկերված են իրար հետևից քայլող այծեր՝ գլխիվայր, իսկ հատակին՝ դրսի կողմից շրջանի մեջ առնված վեցաթև աստղ։

Անոթը գլխիվայր դնելու պարագայում շրթի հատվածում արված ելուստները ծառայում են որպես հենակներ՝ անոթը ֆիքսելու համար, իսկ այծերի շարքը և աստղը յուրօրինակ կոմպոզիցիա են ստեղծում։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. X-VIII դդ.

Տարածաշրջան : Աստղի բլուր

Նյութ : Կավ

Ինվենտար # : 2428-128բ