Բիկոնիկ իրանով, փայլեցված մակերեսով անոթ է` աննշան կարճ պարանոցով, դուրս ծալվող շրթնապսակով, հարթ նստուկով: Իրանի վերին մասը մեկընդմեջ զարդարված է երեք ոճավորված ցլակերպ գլուխներով և անոթի մակերեսից բարձրացող ելուստներով: Նրանցից ցած սափորի իրանը շուրջանակի բոլորված է փորագիր` հորիզոնական զուգահեռներից և թեք կանելյուրազարդից կազմված գոտիներով:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ա. X-IX դդ.
Տարածաշրջան : Դվին
Նյութ : Կավ
Ինվենտար # : 2121-281