ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սափոր կափարիչով

Սև փայլեցրած մակերեսով անոթ` երկու հորիզոնական աղեղնաձև կանթերով: Անոթը կիսագնդաձև է, նեղ հատակով, դուրս ծալված շրթով: Իրանի վերին կեսը հարդարված է մատնեքավոր նախշերով: Կափարիչը շրջանաձև է, գոգավոր, ունի ելուստավոր բռնակ` կենտրոնում միջանցիկ անցքով:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. 10-9-րդ դդ.

Տարածաշրջան : Կարմիր բլուր

Նյութ : Կավ

Ինվենտար # : 2053-10