Երկանիվ կառքի թափքի վրա կանգնած է մարդկային մի ֆիգուրա` թևերը լայն տարածած, ձեռքում` մտրականման մի առարկա: Կառքին լծված են ոճավորված զույգ ձիեր: Նրանց առջևից գնում է մարդկային մեկ այլ ֆիգուրա` ձեռքերը վեր մեկնած, հմայական դյութանքի կամ աղոթքի դիրքով: Վերջինից մի փոքր հեռու` անոթի պարագծով ընթացող վեց կենդանիների շարքն է: Շարքի առջևից քայլում է երկար պոչով, սրադունչ և երկարականջ կենդանի` հավանաբար շուն, որի ետևից կեցվածքով և տեսքով իրար կրկնող այծեր են և մի ուլիկ: Այծերն ունեն երկար ու կոր եղջյուրներ, վեր տնկած կարճ պոչեր: Կենդանիների ընթացքին հակառակ կանգնած ուլիկի գլուխը մեկնած է դեպի մոր պարանոցը: Պատկերի սյուժեն ծիսահմայական է` կապված կենդանիների պաշտամունքի, բերրիության և բեղմնավորության հավատալիքների հետ:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ա. XII-XI դդ.
Տարածաշրջան : Դիլիջան
Նյութ : Կավ
Ինվենտար # : 1919-1