ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սկիհի ծածկոց

Ծածկոցի կենտրոնում՝ ճաճանչավոր շրջանի մեջ, Աստծո Գառն է խաչվառով, շուրջը երկու տողով արձանագրություն է: Մնացյալ մակերեսին ասեղնագործված են քերովբեներ, նորալուսիններ, աստղեր, փաթիլաձև զարդանախշեր, անկյուններում` ծաղկեճյուղեր:

Հավաքածու : Ազգագրական հավաքածու

Ցուցասրահ : Քրիստոնյա Հայաստանը IV – IX դդ.

Ժամանակաշրջան : Նոր շրջան (XVIII)

Տարածաշրջան : Էջմիածին

Նյութ : բամբակ, մետաքսաթել, մետաղաթել

Ինվենտար # : Ա 1711