Սպիտակ բամբակյա սրբիչի երկու եզրերին վարդագույն, երկնագույն, կանաչ երանգավորմամբ մետաքսաթելերով և ոսկեգույն մետաղաթելով ասեղնագործված է հինգ անգամ կրկնվող զարդանախշ: Նավակաձև պատկերի կենտրոնում գույնզգույն թելերով, տարբեր ոճերի ասեղնագործությամբ բանված կլորավուն հորինվածք է, փշատերև ճյուղերով, գույնզգույն ծաղիկներով և տերևներով բոլորված: Սրբիչի եզրերին մետաղաթելով գծանախշի վրա նոճիների շարան է մեկընդմեջ ծաղիկով և տնակով ընդմիջված:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ժամանակաշրջան : Նոր շրջան (XIX դ. վերջ)
Տարածաշրջան : Գաղթավայրեր (Կեսարիա)
Նյութ : Բամբակ
Ինվենտար # : 236