ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սրվակ

Սրվակը գլանաձև է, դեպի վեր թեթևակի նեղացող, երկարուկ տեսք ունի։ Կոնաձև հատակը և ցածրադիր վիզն ավարտվում են աստիճանաբար լայնացող պսակով։ Իրանի մակերեսը զուգահեռ ակոսավոր գոտիներով բաժանված է գրեթե երեք հավասար մասերի։ Վերին հատվածը՝ ուսերից սկսած, հարդարված է տերևներից կազմված եղևնաձև, ծայրերը դեպի ներքև ուղղված երեք շարք զարդերով։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ II-I դդ․

Տարածաշրջան : Արտաշատ

Նյութ : Արծաթ

Ինվենտար # : 3258-5