Վարագույրի մակերեսը կամարներով բաժանված է հինգ խորանների: Կենտրոնական խորանում վերից նստած է Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին: Նրանցից ցած պատկերված է սուրբ Գևորգը ձիու վրա, ոտքերի տակ՝ գետնատարած վիշապը: Մյուս չորս խորանները և վարագույրի ամբողջ մակերեսը հարդարված է կենդանական, բուսական, երկրաչափական բազմագույն զարդապատկերներով: Անկյուններում չորս ավետարանիչների պատկերներն են: Վարագույրի ամբողջ լայնքով զետեղված է թվակիր արձանագրություն Թիֆլիսի Սուրբ Աստվածածին եկեղեցուն ընծայաբերելու մասին:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ցուցասրահ : Քրիստոնյա Հայաստանը IV – IX դդ.
Ժամանակաշրջան : Նոր շրջան (1735թ.)
Տարածաշրջան : Գաղթավայրեր. Թիֆլիս, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Նյութ : Բուրդ
Ինվենտար # : Ա 1990