ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Տաճարի մանրակերտ

Կավից պատրաստված տաճարի մանրակերտ է` հենված շրջանաձև պատվանդանի վրա: Տաճարը երկհարկանի է, երկթեք ճակտոնով: Հավանաբար մանրակերտը տեղադրվելիս է եղել կաթսայի կամ ածուխով լցված օջախի վրա։ Ըստ երևույթին մարակերտը չի դրվել կրակի վրա, քանի որ այն լավ թրծված է, սակայն մրոտ հետքեր չեն պահպանվել։ Տաճարը նվիրված է եղել երկնքի-ամպրոպի աստծուն։ Այդպիսի եզրակացության հնարավոր է հանգել, քանի որ այստեղ առկա են ցլերի գլուխներ, որոնցով զարդարված են շինության դիմային հատվածները։

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա․ 6-4-րդ դդ.

Տարածաշրջան : Ենոքավան

Նյութ : կավ

Ինվենտար # : 2428/246